Wnews.am-ը գրում է.
Տարին մոտենում է ավարտին: 2017-ի ընթացքում Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնիների ստացված ու ոչ այնքան կերպարները: Մեր «Fashion զրույց» նախագծի շրջանակներում Էքսկլյուզիվ հարցազրույցներ ենք ունեցել ամենաոճային աղջիկների հետ: Wnews.am-ին նրանք պատմել են նորաձևության, ոճի և գեղեցկության իրենց գաղտնիքները : Ժամանակն է հիշել, թե ովքեր էին լավագույնները 2017-ին, ովքեր առանձնացան իրենց ոճային, վառ կերպարներով:
Մադոննա Հարությունյան
Ճիշտ է, այս տարի համացանցը հեղեղվեց Մադոննայի ու Սոս Ջանիբեկյանի սիրավեպով, բայց մեր ուշադրությունը հաղորդավարուհին գրավեց ոչ այդ պատճառով: Մադոննան Wnews.am-ի Fashion զրույց խորագրի 2017-ի առաջին հյուրն էր: Հայկական եթերի Մադոննան միանգամից տպավորվեց իր գրեթե սպիտակ մազերով ու յուրահատուկ ոճով:
Մարտա Կիրակոսյան
Մարտան թեպետ Հայաստանը չներկայացրեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, բայց, միանշանակ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ամենաոճային մասնակիցն էր: Իր ինքնատիպ, վառ կերպարներով նա մեր ֆավորիտն էր, պատահական չէր, որ հենց նա դարձավ Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։