Ճիշտն ասած, մի տեսակ երկմտանքի մեջ եմ հայտնվել, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարեփոխումներն ու կադրային քաղաքականությունն առայժմ իրականացնում են իրեն, ինչի մասին կարող ենք դատել վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքից ու գործերից, իսկ մյուս կողմից էլ միանշանակորեն տարակուսանք է առաջացնում Երևանի նորանշանակ ոստիկանապետի կենսագրությունը:
Կարդալով այն հրապարակումները, որոնք պատմում են Աշոտ Կարապետյանի «փառահեղ անցյալի» մասին, այնպիսի տպավորություն է, ասես կարդում ես իսպանական ինկվիզիցիայի դարաշրջանի դահիճ-վիրտուոզի մասին, ում խոշտանգումների հետևանքով ներկայումս Բելգիայում բնակվող Գրիշա վիրաբյանն օրինակ դարձել է հաշմանդամ և կորցրել է իր տղամարդկային օրգանները, էլ չասեմ, թե ինչքան հոգեկան խնդիրներ է ձեռք բերել:
Սա էլ դեռ հերիք չէ, այսօր «Հրապարակում» կարդում եմ, որ սուտ ցուցմունք կորզելու նպատակով, 2004 թվականին Սևան քաղաքի բնակիչ Նատաշա Ոսկանյանին Կարապետյանը ևս սադիստական եղանակներով խոշտանգել է՝ սկզբում հարվածելով դեմքին ու ձեռքերին, հետո ծխախոտով այրել է ձեռքը: Կնոջ բողոքները ոչ ոք հաշվի չի առել․․․
Ու եթե այս պատմություններն անգամ մասամբ համապատասխանեն իրականությանը, ապա ես չեմ ուզում նման մարդակերի տեսնել ոչ միայն ոստիկանապետի պաշտոնում, այլև նոր ոստիկանությունում առհասարակ:
Կից նյութը` այստեղ