Ռուս տղամարդուն դաժանաբար սպանել է ծխող ընկերը, որը «զզվել» է վերջինիս ծխախոտի հոտից ու ծխից։ 37-ամյա Էդուարդ Ասիլովին սենյակակից ընկերը դանակի մի քանի հարվածով սպանել է, ինչից հետո կտրել վերջինիս գլուխն ու առնանդամը։
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Էդուարդի սենյակակից ընկերը, որը ձերբակալությունից հետո խոստովանել է մեղքը, ասել է, որ նրա նյարդերը պարզապես չեն դիմացել, երբ Էդուարդն իրենց սենյակում սկսել է ծխել։
Ոստիկանության պաշտոնական հաղորդման համաձայն՝ Էդուարդի դին հայտնաբերել են հարևանները՝ պատահարից մի քանի օր անց։ Էդուարդի սենյակակիցն, ում անունը չի հրապարակվում, սպանությունից հետո տեղափոխվել է Սիբիրի Իրկուտսկ քաղաք և սկսել է վարորդ աշխատել։ Հատկանշական է նաև այն, որ մարդասպանը կտրել է նաև զոհի ականջները և ձախ ձեռքի միջին մատը։