Վերջին շրջանում հայտնի դարձած GetContact ծրագրով որոշեցի մեր մի քանի աստղ-դերասանուհիների համարները ստուգել ու բավական զավեշտալի պատկերի ականատես եղա։ Շատ գլուխներդ չցավեցնեմ, վայելեք.
Հայտնի մոդել Անչոկին այսպես են գրանցել նրա «մտերիմ ծանոթները»՝ «Աթոռ», «Եսիմ ով», «Ախխխ» (դժվար է ասել, թե որ պահին է Անչոկի հեռախոսահամարը գրանցել այս մարդը), «Անչոկ Փչո» և «Պուտ Անչոկը» բավական խոսուն են ու մեկնաբանությունների կարիք չունեն։
Դերասանուհի Մերի Հակոբյանն է։ Թե ինչ կապ ունի «ախռանիկ» Գռնոյի հետ, դժվար է ասել։
Դերասանուհի Շուշան Երիցյանն է։ Ոմանք նրան ճանաչում են որպես Շավարշ, մյուսների մոտ էլ նա գրանցված է որպես «Շուշան Բխկ»... Շատ տարօրինակ է։
Արփի Գաբրիելյանին «Սիրուն կուկու» է համարում նրա ծանոթներից մեկը։
Ինստագրամի աստղ Լիլի Մորտոյին շատերը «Էլեկտրիկ» են անվանում, մի մասն էլ՝ «Լյով»։
Պարզվեց՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը նաև բրոկերությամբ է զբաղվում, իսկ ինչ-որ մեկն էլ նրան գրանցել է որպես «Սաշ Գեղացի»։
Ինձ թվում էր՝ Լուիզա Ներսիսյանը դժվար թե թշնամիներ կունենա իր մտերիմների շրջապատում, բայց պարզվում է՝ այդպիսի մեկը կա, ում մոտ դերասանուհին գրանցված է որպես «Հարուստի օձ»։