Panorama.am-ը գրում է.
Անդրոիդ և iOS համակարգերում առկա GetContact հավելվածը, որ ցույց է տալիս, թե մարդիկ ինչ անուններով են գրանցված ուրիշների կոնտակտներում, մեծ հետաքրքրություն է առաջացրել վերջին օրերին: Panorama.am-ը դիմեց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին՝ ճշտելու համար՝ որքանո՞վ է անվտանգ այս հավելվածը:
Մարտիրոսյանը նշեց, որ հավելվածը հասանելի է դարձնում ոչ միայն գրանցվողի, այլև նրա ընկերների հեռախոսահամարները:
«Խնդիրն այն է, որ փաստացի՝ դուք, տեղադրելով այդ հավելվածը, ուրիշների անձնական տվյալներն եք տարածում: Բացասականն այդ է, իսկ դրական է այն, որ մարդիկ իմանում են՝ իրենց ով է զանգում, երբ այդ համարը չկա: Բայց միշտ չէ, որ կարելի է այդ գրածից ինչ-որ բան հասկանալ, որովհետև մարդիկ պարզ է, չէ՞, ում համարը ոնց ասեք գրանցում են»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ կա նաև մի խնդիր. այն, որ այս ծրագիրը թուրքական է, և բնականաբար միշտ կասկած է առաջանում, որ այն կարող է հատուկ ծառայությունների հետ կապ ունենալ ու այդ տվյալները փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին, ինչը, սակայն, զուտ վարկած է, կոնկրետ կասկած չկա:
Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշեց՝ մարդիկ պիտի հասկանան, որ գրանցվելով այստեղ՝ իրենք ուրիշներին են վնասում, այսինքն՝ հասանելի են դարձնում ուրիշների հեռախոսի համարը, ինչն օրենքով արգելված է: Այսինքն՝ այդ հավելվածում գրանցված լինելը պարտադիր չէ, որպեսզի որևէ մեկի համարը հասանելի դառնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



