Բավարար է ցանկացած ցեղում լինի միլիտարիստ մի փոքրամասնություն, որպեսզի ամբողջ երկիրը ներքաշվի արյունահեղության մեջ, եթե ժամանակին չհայտնաբերվեն ու կասեցվեն դրա կազմակերպվելն ու գործունեության անցնելը։ Եթե հարևան երկրում նույնպես լինի նման մի փոքրամասնություն, որին կանխել չի կարողանում այդ երկրում բնակվող մեծամասնությունը, երկար ժամանակ կլացեն նրանց մայրերը։ Միլիտարիստները միշտ արդարացնում են իրենց գերծունեությունը ազգի գերակա շահով, բայց հետապնդում են իրենց անձնականը ու կազմակերպված քրեական հանցախումբ են իրականում, որովհետև ազգի գերակա շահը երկարատև խաղաղությունն է, ոչ թե պատերազմներում մարդկային կորուստ տալն ու քայքայվելը։ Միլիտարիստները, ի տարբերություն մեծամասնության, հարստանում են պատերազմների ժամանակ։
Նկարագրածի փայլուն օրինակ են Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ երկու կողմերի միլիտարիստ խուժանը սրընթաց հարստանում է, ռազմատենչ գաղափարախոսությանը հակառակ չի մասնակցում պատերազմին, սեփական զավակներին ու մտերիմներին այնտեղ չի ուղարկում։ Պատերազմ գնում են ոչ միլիտարիստ մեծամասնության զավակները։
Միլիտարիստ չլինելը չի նշանակում բոլորովին անատամություն։ Ընդհակառակը՝ միլիտարիստ խուժանին բռում պահելու համար ցեղերը պետք է լինեն լավ զինված, հզոր ու մարտունակ: Սա հաջողվում է ազգերին, որոնք ունեն հզոր ոստիկանություն ու բանակ, որոնք ժողովրդավար իշխանությունների վերահսկողության տակ են լինում։
Նրանց, ում չի հաջողվում ազգ լինել, ապրում եմ ցեղախմբի կարգավիճակով, ու նրանց իշխում են միլիտարիստ փոքրամասն խունտաները, հրահրում են պատերազմներ, քշում են այնտեղ մեծամասնության զավակներին, ուժազրկում են այդպիսով ընտանիքներն ու թալանում։
Ցեղը, որն ապրում է ազգապես, ունենում է հզոր բանակ, բավարար ուժ սեփական միլիտարիստ խուժանին զսպելու ու այդ պատճառով ապրում է խաղաղ ու հարևաններից չի վախենում։
Այդպիսի ցեղեր են այսօր բոլոր ժողովրդավարությունները։
Ազգային անվտանգությունն ապահովելու համար հարկավոր չէ հարևաններին հաղթել։ Բավարար է սեփական խուժանին զսպված պահելուն ունակ լինելը, ինչը նշանակում է ունենալ հզոր բանակ ու ոստիկանություն:
Հայերին ու ադրբեջանցիներին հարկավոր չէ պատերազմել միմյանց դեմ ազգային անվտանգություն ապահովվելու համար, այլ պետք է ճզմել սեփական միլիտարիստ հանցախմբերին աեփական երկրներում։
Եթե մեր ժողովուրդները բավարար ուժ ունենան դա անելու համար, ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չի լինի մեզ ու նրանց ծնկի բերելու։
Ազգային անվտանգության գրավականը, սեփական կազմակերպված քրեական հանցախմբերի իսպառ ջախջախումն է, որովհետև եթե ազգն այնքան հզոր է, որ թույլ չի տալիս այդպիսիքի կազմավորումն ու գործունեությունը, ոչ մի ուրիշ ցեղ նրանց վրա հարձակվել չի կարող։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/400197716755098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել