էլի սկսվեց... Հիմա, ով չի ալարում, սկսում է քննադատել, որ երիտասարդները չգիտեն, թե ինչու են ջահերով երթին գնում Ծիծեռնակաբերդ, որ իբրև թե շատերի համար դա ժամանցի ձև է:  

Մի բան ասեմ միայն. ընկեր ունեմ, ով ջահերով երթի առաջին կազմակերպիչներից է եղել: Նրա խոսքով՝ դեռևս տասը տարի առաջ, երբ իրենք մի քսան հոգով՝ ջահերը ձեռքներին, գնում էին Ծիծեռնակաբերդ, Բաղրամյանի, Օրբելիի բնակիչները ջուր էին թափում իրենց վրա ու դժկամությամբ նայում: Այժմ, երբ կազմակերպչական աշխատանքների շրջանակներում հենց այդ նույն բնակիչներին մոմ են բաժանում, որպեսզի վերջիններս իրենց լուսամուտներից լուսավորեն ջահակիրների ճանապարհը, պատասխան են ստանում՝ «Մենք ինչի չգիտե՞նք, որ ջահերով երթ կա, մենք նախապես մոմ արդեն առել ենք»:

Հ.Գ.: Հիմա ասածս ինչ է՝ հավկիթի մեջ մազ մի փնտրեք, քանի որ էն դժվար ճանապարհը անցնողը վաղուց անցել է...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել