«Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը: Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:
«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել: Մինիմալ ծախսերով այս ձևավորումը ստացել ենք»,- ասել է Տարոն Մարգարյանը: Երբ լրագրողները շոշափել են Երևանում բազմաթիվ աղքատների առկայության թեման, քաղաքապետն ասել է. «Հարգելիներս, եկեք այս տոնական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղքատությանն էլ անդրադարձ կկատարեմ... Ես ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ: Ես ձեզ կհրավիրեմ, և մենք այդ թեմայով կզրուցենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել