«Հայկական ժամանակ». Մայրա­քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն


10:10 , 20 դեկտեմբեր, 2017
«Երեկ երեկոյան Հանրապե­տության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միաց­ման միջոցառումը: Մայրա­քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևա­նի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:
 
«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել: Մինիմալ ծախսերով այս ձևավորումը ստացել ենք»,- ասել է Տա­րոն Մարգարյանը: Երբ լրագրողները շոշափել են Երև­անում բազմաթիվ աղքատների առկայության թեման, քաղաքապետն ասել է. «Հարգելիներս, եկեք այս տո­նական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղ­քատությանն էլ անդրադարձ կկատարեմ... Ես ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ: Ես ձեզ կհրավիրեմ, և մենք այդ թեմայով կզրուցենք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: