Հիշում ենք...

Ձախից աջ`
Վերևի շարքում.

Սմբատ եպիսկոպոս Սաատեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրություն, Իզմիթի նահանգ), 1907թ.-ից եղել է Կարինի հոգևոր առաջնորդը, 1910թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1915թ. Կարինում սպանվել է թուրքերի կողմից: 

Երանելի Իգնատիոս Եպս. Մալոյեան, ծնվել է 1869 թվականի մարտի 19-ին: 1911 թվականի հոկտեմբերի 22-ին ընտրվել է Մարդինի թեմի արքեպիսկոպոս և եպիսկոպոս է օծվել ամենապատիվ Պօղոս Պետրոս ԺԳ. Թերզեան պատրիարքի ձեռամբ: Հայոց ցեղասպանության զոհ: 

Ներսես եպսկ. Խարախանյան, ծնվել է 1847 թ. Ավրան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ, 1909-1915 թթ. Մշո առաջնորդ, վախճանվել է բծավոր ժանտատենդից 1915 թ.: 

Տեր Կարապետ քահանա Պեննեյան (աշխարհիկ անունը` Համբարձում), ծնվել է 1864թ., Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. Սսում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և կացնահար սպանվել է թուրքերի կողմից: 

Տեր Սարգիս քահանա Զաքոյան, ծնվել է մոտ. 1860թ. Խուշի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1894թ. Սեվերեկում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և սպանվել է թուրքերի կողմից: 

Տեր Պետրոս քահանա Գասյան (աշխարհիկ անունը` Հարություն-Զարեհ), ծնվել է 1866թ. Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. ձեռնադրվել է քահանա, 1909-ից ստանձնել է Ակնի առաջնորդական տեղապահի պաշտոնը, 1915թ. հունիսին սպանվել է թուրքերի կողմից: 

Տեր Ռուբեն Հեքիմյան. ծնվել է Սիսնա գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), մանկավարժ, 1907թ. Ս. Աստվածածին եկեկեցում ձեռնադրվել է քահանա: Հայոց ցեղասպանության զոհ: 

Ներքևի շարքում.

Հարություն Ծայրագույն վարդապետ Պաթմանյան, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից: 

Տեր Լևոն քահանա Նիկողոսյան, ծնվել է 1870թ. (1877թ.) Անջրդի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հոգևորական, ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ: 

Տեր Հակոբ քահանա Պերպերյան, ծնվել է Գարայաղապ գյուղում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), Պողազլյանի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա, Հայոց ցեղասպանության զոհ: 

Տեր Ներսես քահանա Շահինյան, ծնվել է 1860թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցիչ և լուսարար Մարաշի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում, 1909-10թթ. եղել է Առաջնորդարանի քարտուղար և խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ: 

Տեր Սահակ քահանա Մոմճյան, ծնվել է 1868թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, քաղաքական-հասարակական գործիչ, որպես քահանա պաշտոնավարել է Քիլիսի Ս. Հովաննես եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհ: 

Մովսես քահանա Ժամկոչյան, ծնվել է 1837թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), նահատակվել է 1915թ., Հայոց ցեղասպանության զոհ:

Նկարները և տեղեկությունները` genocide-museum.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել