Մենք՝ հայերս, մսակեր ենք: Առանց մսի չենք պատկերացնում նույնիսկ մեր ամենատխուր սեղանները: Սակայն վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ այսինչ աստղը կամ այնինչ հայտնի մարդը բուսակեր է: Ինչո՞ւ են մարդիկ հրաժարվում մսից: Ի՞նչ է սա` առողջ ապրելակե՞րպ, կյանքի փիլիսոփայությո՞ւն, թե՞ ուղղակի նորաձևություն: Այսօր «Ազատ գոտին» կբացատրի բուսակերության ու մսակերության դրական ու բացասական կողմերը ու կբացահայտի, թե ի վերջո մարդ կենդանատեսակը գիշատի՞չ է, թե՞ բուսակեր: Տաղավարում են կենդանասեր Նարե Արամյանը, յոգայի ուսուցիչ Վահագն Վարդումյանը: Սրտաբան Սոնա Շմավոնյանը գտնում է, որ միսն անփոխարինելի է մարդու կյանքում, իսկ ատամնաբույժ Էմիլը մսային ուտեստների մեծ սիրահար է:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/38029.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել