Գնալով անգրագիտությունը ու հայերենի տարրական ուղղագրության չիմացությունը ավելանում է մեր հասարակության մեջ: Թող ինձ ներեն բոլոր այն ընկերներս, ովքեր խնդրել են այս ''անգրագետ'' մրցույթում լայքեմ իրենց լուսանկարը, բայց տգիտությունն էլ չափ ու սահման պետք է ունենա....գոնե մրցույթի նկարագրությունը մի քիչ գրագետ գրեին, 1 նախադասության մեջ 3 սխալ, անիմաստ բառերի կույտ ու էլ չասեմ, որ այս փայլուն մտքի հեղինակը երևի ընդհանրապես անծանոթ է կետադրական նշան հասկացողությանը....Ու բլոգերները իրենց նկարները ուղարկում են այս մրցույթին??? Ի դեպ պարզվում է երգչուհի Էմմին էլ կայքի կարիք ունի, նա նույնպես իր ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ լուսանկարը ուղարկել է մրցույթին.....:ՃՃՃՃ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել