«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ ոչ մի ակնարկ չի անում: Բրիտանական, իտալական ու հայկական լրատվամիջոցները ողողված են նրա մասին տեղեկություններով, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, լռում է: Մի քանի շաբաթ է՝ սոցիալական ցանցերում ոչ մի հրապարակում չի անում. ոչ տոնում է թիմի հաղթանակները, ոչ էլ հանդիպումներից առաջ հաղթական տրամադրվածություն ունենալու վերաբերյալ գրառումներ կատարում, թեև նախկինում նման սովորություն ուներ:

 

Մխիթարյանի վերջին հրապարակումը թվիթերում, ֆեյսբուքում և ինստագրամում եղել է նոյեմբերի 24-ին: Նա իր էջերը հանձնել էր երեխաներին՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ: Ժամանակավորապես էր հանձնել, սակայն այդ օրվանից դեռևս չի վերադարձել սոցիալական ցանցեր: Նման պայմաններում դժվար է կռահել՝ ինչպես է պատրաստվում դասավորել ապագա կարիերան, սակայն մի բան պարզ է, որ բարձր տրամադրություն ունենալու ու այդ մասին սոցիալական ցանցերում կիսվելու տրամադրություն չունի: Նախկինում մեկ առիթով նշել է, որ վատ տրամադրություն ունենալու ու զայրացած լինելու դեպքում ճիշտ է համարում ընդհանրապես չխոսել:

 

Նախորդ մրցաշրջանում նա նույնպես նման իրավիճակում էր, սակայն այդ մասին խոսել չէր խուսափում: Մշտապես նշում էր, որ պայքարելու է կազմում հաստատվելու ու թիմին օգտակար լինելու համար: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին, ընդգծել էր, որ չի հանձնվելու:

 

Անցած անգամ ջանքերն արդյունք տվեցին: Իմանալով Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության մասին՝ կարելի է վստահ լինել, որ հիմա էլ պատրաստ է պայքարել, եթե իրեն հնարավորություն տան, սակայն նրա լռությունը կարծես թե հուշում է, որ արդեն գիտի, որ այդ հնարավորությունը չի ունենալու: Եթե նախկինում հույսեր կային, որ լավ մարզավիճակ հավաքելու դեպքում կրկին թիմ կվերադառնար, ապա հիմա նման հեռանկար չի նշմարվում. նրա ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վատ հարաբերություններն արդեն գաղտնիք չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել