Ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր կայերից մեկի՝ haqqin.az-ի գլխավոր խմբագիր, տխրահռչակ Էյնուլլա Ֆաթուլաևը խորը ընկճախտի մեջ է։ ՌԴ-ի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել հանցավոր աշխարհում հայտնի Նադիր Սալիֆովի նկատմամբ, ով ավելի հայտնի է Լոթու Գուլի մականունով։ Շատերը կզարմանան, թե ինչ կապ կա «մտավորական» և հայտնի ազերիական կայքի գլխավոր խմբագրի և հանցագործի միջև։ Պարզվեց, որ շատ սերտ կապ կա։ Սեփական ընկերոջ արյունը բավական թանկ գնով Ալիևներին վաճառած Էյնուլլան բացարձակ չի թաքցնում, որ շատ սերտ կապեր ունի Լոթու Գուլիի հետ, որի հետ լուսանկարը Ֆաթուլաևը կախել է haqqin.az-ի իր սենյակում՝ Իլհամ Ալիևի նկարի կողքին։ Ազերիական անկախ և ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ Ֆաթուլաևի և Գուլիի կապը համարում են համագործակցություն, քանի որ Բաքվում շատերը գիտեն, որ, բացի լրագրությամբ զբաղվելուց, Էյնուլլան հայտնի է որպես թմրամիջոցների խոշոր մատակարար և վաճառող, ինչպես նաև զբաղվում է մարդկանց ապօրինի տեղափոխմամբ Ադրբեջանից արտասահման։ Այս անօրինական գործունեությունում նրա թիկունքին է կանգնած եղել Լոթու Գուլին։
Իսկ այժմ ամեն ինչ կարող է փլուզվել։ Ռուսաստանցի իրավապահները Գուլիին մեղադրում են մարդկանց առևանգելու, գումարներ շորթելու և հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։ Քանի որ Լոթու Գուլին Թուրքիայում է, Մոսկվան նրան հայտարարել է միջազգային հետախուզում։
Ի դեպ՝ ազերիական ԶԼՄ-ները և հատկապես haqqin.az-ն այնպիսի հաճախականությամբ են լուսաբանում սույն հանցագործի գործունեությունը, որ այն մրցակցում է Ադրբեջանի սրբագույն ընտանիքի և հատկապես Իլհամ և Մեհրիբան Ալիևների գործունեության լուսաբանման հետ։
Չեմ զարմանա, եթե կրտսեր եղբայր Իլհամն ավագ եղբայր Էրդողանին խնդրի Լոթուին չհանձնել ռուս ընկերներին, քանի որ դրա արդյունքում կարող են լարվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել