Սալիհ Փայը, նկատելով, որ համալսարանի շենքից անհետացել է Հայաստանի դրոշը, կասկածել է, որ դրա հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանցի ուսանողները։ Արդյունքում պրոֆեսորը համալսարանի տարածքից հեռացրել է նաև Ադրբեջանի դրոշը, որը ադրբեջանցի ուսանողների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Սալիհ Փայը համալսարանի տարածքում Ադրբեջանի դրոշը կրկին կախելու համար պահանջել էր վերադարձնել Հայաստանի դրոշը։
Վատ չէր լինի, եթե Սալիհ Փային հրավիրեինք իսլամի խնդիրներին նվիրված մի դասախոսություն կարդալ Հայաստանում, մասնավորապես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում։ Անձամբ ես հաճույքով կլսեի նրան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211382514499348&set=a.1674250576890.2081873.1256201785&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել