Նա Duty Free-ի հիմնադիրն է: Նա 81 տարեկան է: 7,5 միլիարդ դոլարի կարողություն է դիզել: Այս ամենի հետ հանդերձ նա չունի մեքենա, թռչում է էկոնոմ դասով, ապրում է վարձով: Չակ Ֆոնին կրում է 15 դոլարանոց էլեկտրոնային ժամացույց և ճմռթված վերնաշապիկ: Արագ սննդի կետերը նա գերադասում է ռեստորաններից, երթևեկում է մետրոյով կամ երթուղայինով:
Նրան, իհարկե, գծուծ կարելի էր անվանել, ով դողում է իր ամեն կոպեկի վրա, եթե չլիներ այն փաստը, որ վերջին 30 տարիների ընթացքում նա բարեգործությանն է նվիրել 6 մլրդ դոլար: Այս գումարները ծախսվել են կրթության, առողջապահության, գիտության և ծերանոցների վրա ԱՄՆ-ում, Վիետնամում, Ավստրալիայում, Իռլանդիայում և այլն: Նա չի պատրաստվում կանգ առնել և մինչև 2016-ը պլանավորում է բարեգործությանը նվիրաբերել իր մոտ մնացած ամբողջ գումարը:
Ի դեպ, այս մեծահարուստին ոչ միայն փողը չի հետաքրքրում, այլև փառքը: Իր միլիարդները բաժանելիս նա ջանացել է մաքսիմալ աննկատ մնալ: Առաջին 15 տարում դա նրան հաջողվում էր, ապա նրա գործունեությունը հայտնի դարձավ հանրությանը: Այնուամենայնիվ, դրանից հետո էլ նա շատ համեստ էր: Հայտնի է, որ մինչև 2012 թվականը նա տվել է ընդամենը 5 հարցազրույց:
«Ես համոզվեցի, որ ավելի շատ հաճույք ես ստանում, երբ գումար ես նվիրում և հետևում, թե ինչպես է դրանց շնորհիվ կառուցվում, ասենք, հիվանդանոց»,- ասում է Ֆոնին:
Բիլ Գեյթսը Չակին ընդօրինակման հրաշալի մոդել է անվանել՝ նշելով, որ նա հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է ապրել ու բարիք ստեղծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել