«ՀՀ գյուղնախարարության ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկ հրապարակել է թռչնամսի այն խմբաքանակների ցանկը, որոնք որոշակի վտանգ են ներկայացնում օգտագործման համար: Խոսքը 6 խմբաքանակների մասին է: Դրանցից երկուսը ներկրված են Բրազիլիայից, երկուսը՝ Ուկրաինայից, երկուսը՝ Ռուսաստանից: Թռչնամսի նշված խմբաքանակներում հայտնաբերվել է մարդու առողջության համար վտանգավոր սալմոնեա և լիստերիա հարուցիչներ: Ուշագրավ է, որ մասնավորապես ՌԴ սահմանին հայկական մթերքները պարբերաբար կանգնեցվում և ոչնչացվում են վտանգավոր հարուցիչներ պարունակելու պատճառաբանությամբ, իսկ ռուսական վտանգավոր մսամթերքը հայտնվում է հայկական շուկայում: Ըստ ՍԱՊԾ-ի, վտանգավոր են ճանաչվել մասնավորապես՝ «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» և «Միրոտորգ» ապրանքանիշերով մթերքները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: