«Հայկական ժամանակ». ՌԴ սահմանին հայկական մթերքները հաճախ ոչնչացվում են, իսկ ռուսական վտանգավոր մսամ­թերքը հայտնվում է հայկական շուկայում


11:00 , 16 դեկտեմբեր, 2017

«ՀՀ գյուղնախարարության ԳՆ սննդամթերքի անվ­տանգության պետական ծառայությունը երեկ հրապարակել է թռչնամսի այն խմբաքանակների ցանկը, որոնք որոշակի վտանգ են ներկայացնում օգտագործ­ման համար: Խոսքը 6 խմբաքանակների մասին է: Դրանցից երկուսը ներկրված են Բրազիլիայից, եր­կուսը՝ Ուկրաինայից, երկուսը՝ Ռուսաստանից: Թռչ­նամսի նշված խմբաքանակներում հայտնաբերվել է մարդու առողջության համար վտանգավոր սալմոնեա և լիստերիա հարուցիչներ: Ուշագրավ է, որ մասնավորապես ՌԴ սահմանին հայկական մթերքները պարբերաբար կանգնեցվում և ոչնչացվում են վտանգավոր հարուցիչներ պարունակելու պատճա­ռաբանությամբ, իսկ ռուսական վտանգավոր մսամ­թերքը հայտնվում է հայկական շուկայում: Ըստ ՍԱՊԾ-ի, վտանգավոր են ճանաչվել մասնավորա­պես՝ «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» և «Միրոտորգ» ապրանքանիշերով մթերքները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: