Մեքենայիս անսարքությունը ստիպում է պարբերաբար օգտվել քաղաքային տրանսպորտից` մետրո, տաքսիներ, երթուղային տաքսիներ, ավտոբուսներ:
Տոմս
Տուրիզմի զարգացումից խոսացողները երբեք չեն նշում տրանսպորտային միասնական տոմսի կիրառման բացակայության մասին Երևանում:
Նույն տոմսը պետք է գործի և մետրոյում, և ավտոբուսում, և տրոլեյբուսում, և միգուցե երթուղային տաքսիներում: Եվ ունենա նույն միասնական գինը:
Սա կստեղծի միասնական վերահսկվող, հարկվող տրանսպորտային փոխադրումների հոսք:
Քանի դեռ գծատերերը կաթողիկոսից մինչև քաղաքապետերն են, իսկ տրանսպորտի նախարարը ոչ պրոֆեսիոնալ, ապա այս խնդրի լուծումը չի լինելու:
| Բրյուսելում բիզնես կենտրոնների մոտ ոչ թե Խամմեր կամ Բենտլիներ են, այլ լիցքավորվող փոքրիկ մեքենաներ |
Մետրո
Զարգացած աշխարհին մեզ հաղորդակից դարձնող միակ տրանսպորտային միջոցը այսօր մետրոն է: Ցավոք, նոր կայարաններ չեն կառուցվում և չեն էլ նախատեսվում կառուցել:
Գոնե կառուցվեր օդանավակայանը մետրոյի ցանցին միացնող գիծը:
Իսկ եվրոպական բոլոր քաղաքներում մետրոն հիմնական ուղևորափոխադրողն է: Հետաքրքիր է, որ մետրոյի և տրամվայի տարբերություն օրինակ Բրյուսելում չես նկատի: Հենց մետրոյի կայարանում, թեկուզ գետնի տակ` գալիս է մեկ մետրոյի գնացքը, մեկ տրամվայը: Արտաքինից էլ դրանք քիչ են տարբերվում:
| Բրյուգգեյում օրինակ բակերում հեծանիվի ավտոտնակներ են |
Տրամվայ
Դանդաղաշարժ, խցանումներ ստեղծող, անիմաստ, կախվող ու վտանգավոր կտրվող լարերով տրոլեյբուսների փոխարեն ամենուրեք տրամվայներն են: Եվ արագ է, և ազատ, անպայման առանձին ճանապարհ ունի:
Երևանում պետք է վերականգնել տրամվայները:
| Տրամվայի գծերը Բոննում չեն հատվում մյուս մեքենաների գծի հետ: Իրար նրանք չեն խանգարում |
Տաքսի
Օրինակ Դյուսելդորֆում 3 կմ տաքսիով երթևեկելը արժե 32 եվրո: Մի անգամ ստիպված օգտվեցի:
Օրինակ Սոֆիայում տաքսիստները օգտվում են կենտրոնական միասնական պատվերի համակարգից:
Տաքսիստների մոտ մեքենայում կա պարտադիր 3 սարք`
- GPS տեղորոշման համակարգը, փողոցների քարտեզներով, կարճագույն ճանապարհը որոշելու հնարավորությամբ:
- Հաջորդը ՀԴՄ տպող սարքն է, որի վրա ի դեպ տպվում է նաև կիլոմետրաժը և գինը, ժամանակը:
- Երրորդ սարքը առկա պատվերների միասնական արտացոլումն է քարտեզի վրա: Վարորդը ուղևորին իջեցնելուց, անմիջապես այդ կենտրոնացված պատվերների բազայից ընտրում է իր հասցեին մոտակա ակտիվ պատվերը, գրավում է այն և կատարում պատվերը: Պատվերների գրանցման համակարգը միասնական է:
Չկա անընդհատ էդ ռադիոյի խշշոցը մեքենայում: Չկան տարբեր` Քիսո, Փիսո, Պլյուս և այլ հետ չզանգող հեռախոսավարներ:
![]() |
| Ժամանող տրանսպորտի չվացուցակը Դյուսելդորֆում |
Երթուղային
Այդպիսի տրանսպորտ չեմ հանդիպել ոչ մի տեղ: Սա պետք ա ուղղակի վերանա մեր քաղաքում: Որպես մարդու իրավունքներին հակասող տրանսպորտ: Չծավալվեմ:
![]() |
| Բոննում ավտոտնակները բազմահարկ շենքի են նման |
Ավտոբուսներ
Ավտոբուսներում կարելի է, պարզվում է, կանգնել և ՉԿՌԱՆԱԼ, գլուխը չծռել:
Մարդավայել կարելի է լենուբոլ նստել, շնչել, նայել պատուհանից: Հիշում եք չէ՞ ֆրանսիական թեկուզ 10 տարվա հին ավտոբուսները: Հանեցին, իհարկե, մեր քաղաքացիներին չի կարելի օգտվել նորմալ տրանսպորտից:
Երևանի վայ-կառավարիչները ներկրել են լիլիպուտների համար ավտոբուսներ` նեղ, ցածր, կանգնելու տեղի և հնարավորության իսպառ բացակայությամբ:
Տպավորություն է, թե ամբողջ ազգը տանկիստի մարմնի կառուցվածք պետք է ունենա` 150 բոյով:
![]() |
| Առանձնացված ճանապարհներ Դյուսելդորֆում` մեքենաների, հեծանիվների, մարդկանց համար |
Ճանապարհներին կայանման խնդիրը
Շատ քաղաքներում խցանումներից խուսափելու համար ճանապարհի 1-ին գիծը նախատեսված է միայն ավտոբուսների համար: Անգամ տաքսիները 1-ին գծով չեն կարող քշել: Մեզ մոտ առաջին գիծը ծախել են պառկովշիկներին: Կայանումը քաղաքի կենտրոնում ահավոր թանկ պետք է լինի:
![]() |
| Ամստերդամում 10 ժամվա կայանման քարտը կենտրոնում 24 եվրո է |







