«Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Առկա պատկերն, ըստ նրա, կարգված է սեզոնի հետ: Ջրծաղիկը պատկանում է մանկական հիվանդությունների շարքին, և հիվանդացածների մոտավորապես 80 տոկոսը երեխաներ են: Բայց չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, գրանցվող դեպքերը շատ ավելի փոքր թիվ են կազմում, քան եղել են անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածում:
«Մենք ամփոփումները կատարում ենք շաբաթական ինտերվալներով: Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 5-8-ին ունեցել ենք ջրծաղիկի 673 դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածում եղել է 291 դեպք»,-ասաց նախարարության բաժնի պետը՝ հավելելով, որ հիվանդացության դեպքերի նվազում է դիտվում նաև նախորդող շաբաթվա համեմատությամբ: Այդ ընթացքում արձանագրվել է ջրծաղիկով վարակվելու 367 դեպք:
Պատասխանելով բերված պատկերի պատճառների մասին հարցին Լիանա Թորոսյանը նշեց. «Դա հիվանդության օրինաչափություն է: Եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում: Հիվանդությունն ունի հարյուր տոկոս վարակելիություն: Եթե տվյալ անհատը չի հիվանդացել նախկինում կամ կարծում է հիվանդացել է, դիագնոզվել է ջրծաղիկ, բայց դա իրոք ջրծաղիկի դեպք չի եղել, այլ ինչ-որ այլ հիվանդություն, որը շատ նման է ջրծաղիկի, չեն բացառվում նաև կրկնվող դեպքերը: Այդ իսկ նպատակով այսօր մենք ունենք գերհզոր, զարգացած լաբորատոր կարողություններ, որպեսզի կարողանանք ջրծաղիկը տարբերակել, դիֆերենցել այլ հիվանդություններից և անհրաժեշտության դեպքում կարողանանք հասկանալ գործ ունենք ջրծաղիկի՞ հետ, թե՞ ոչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել