«ՀՀ ողջ տարածքում ընթա­ցիկ տարվա մինչ այս օրը գնացքների տակ ընկնելու հետևանքով մահացել է 14 քաղաքացի: Այս մասին ՀԺ-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը:
 
Ըստ Ալոյանի՝ ընթացիկ տարում տասնյակ դեպքեր էլ արձանագրվել են, երբ գնացքը բախվել է մեքենա­ներին ու գնացքի գծերի վրա արածող անասուննե­րին՝ սեփականատերերին պատճառելով հսկայա­կան նյութական վնաս: Գնացքները բախվել են 21 մեքենայի, «Մենք էլ չգիտենք ինչպես բացատրենք ժողովրդին, որ զգոն լինեն, հեռու մնան գնացքի գծե­րից: Արարատում գնացքը ոչնչացրեց գծերի վրա արածող 140 ոչխարի...նման դեպքերում համ գնաց­քը վնասվեց, համ էլ էդ մարդն ապրուստի միջոցից գրկվեց»,- ասել է Ալոյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել