Հորինված պատմության հիման վրա կարելի է
կանխատեսում կատարել միայն հորինված ապագայի
համար, իսկ մենք բոլորս ապրելու ենք մեկ այլ
ապագայում՝ իրական։

․․․ ժամանակակից աշխարհն այնքան էլ դիմացկուն
չէ սեփական անցյալում կատարվող փոփոխությունների
նկատմամբ, ինչպես դա կարող է թվալ։

Ալեքսանդր Ռոզով,
«Արեւն առագաստների վրա»


Այս տարվա գարնանը Արմակադ ցանցային դահլիճում հրապարակվեց հայագետ Հրաչ Մարտիրոսյանի «Քարահունջի առասպելի վերջը. պայքար հակագիտության դեմ» ծավալուն հոդվածը, ուղղված կեղծ կամ սիրողական գիտության դրսեւորումների դեմ։ Հոդվածն այդ ինձ վրա խառը տպավորություն թողեց եւ, միջին հաշվով՝ բացասական։
Ասեմ, որ ես ինքս գիտության եւ աշխարհը գիտական եղանակներով ճանաչելու անվերապահ կողմնակիցն եմ։ Մի քանի տարի առաջ ես հարցրեցի մեր անվանի հայագետներից մեկին, թե ինչու գիտնականները չեն քննադատում «քարահունջային» ոգով ստեղծված «տեսությունները», եւ պատասխան ստացա, թե, ինչ իմաստ ունի․ միեւնույնն է բոլորն էլ ծիծաղում են նման զառանցանքների վրա։ Այդ պատասխանը ինձ չբավարարեց․ ես գտնում էի, ու հիմա էլ եմ գտնում, որ նման «տեսությունները» պիտի՛ քննադատվեն մասնագետների կողմից, պիտի բացահայտվեն դրանց անօգուտ եւ նույնիսկ վնասակար լինելը։
Եւ ահա նման մի քննադատական հոդված գրված է։ Բայց, ցավոք, ես այն կարդում եմ առանց «խորը բավարարության» զգացումի։ Ավելին, ես զգում եմ, որ պարտավոր եմ հանդես գալ այդ քննադատության պատասխան քննադատականով։
Այո, ես գիտակցում եմ, որ իմ դիրքորոշումն ինձ համար լիովին անբարենպաստ է, եւ հնարավոր է, որ ես ինքս էլ քննադատվեմ բոլոր ճամբարների կողմից միաժամանակ։ Բայց չարտահայտվել էլ չեմ կարող։
Ստորեւ ես հիմնականում անդրադառնում են Հրաչ Մարտիրոսյանի շարադրած սկզբունքային հիմնահարցերին (ընդգծված են թավ շեղ տառատեսակով), գրեթե չխորանալով նրա առանձին օրինակների քննարկման մեջ։ Եթե նա ցանկություն հայտնի, կարող եմ ավելի մանրամասնորեն, բառ առ բառ քննարկել իր հետ իր հոդվածը՝ մասնավոր զրույցի ընթացքում։
Գիտության եւ կեղծ գիտության պայքարը երկար պատմություն ունի։ Ես իմ դասախոսություններում եւ հոդվածներում բազմիցս արտահայտվել եմ այդ հարցի շուրջ։ Ընդ որում միշտ շեշտել եմ, որ ինքը, պայքարը կեղծ գիտության դեմ պիտի նախ եւ առաջ գիտական լինի։ Մասնավորապես այդ հարցին ես անդրադարձել եմ «Евангелие от Немировского»
(http://books.tarumian.am/Hodvatsner/Nemirovski.htm) եւ «Профессионализм и ревизионизм, или вновь о так называемой «Концепции арменизации Урарту»» (http://books.tarumian.am/Hodvatsner/Urartu.htm) քննադատականներում եւ չկրկնվելու համար պարզապես առաջարկում եմ ցանկության դեպքում ծանոթանալ նշված նյութերին։ Ցավոք,
դրանք գրված են ի պատասխան ռուսալեզու հեղինակների, եւ ռուսերեն են։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել