Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Econews-ի այն հրապարակմանը, որում նշված էր, որ 25-ամյա Խորեն Գրիգորյանը սպանում, տանջում է տարատեսակ կենդանիների, հանում ատամները, սիրտը,ուտում է այնպիսի կենդանիներ, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ:

Սոնան մասնավորապես գրել է. «Էս տականքին պետք ա սատկացնել, ոչ թե նմանատիպ բաներն անտեսել: Եթե էդքան էս զիբիլը կա, թող մի հատ ձայն հանի: Զզվելի ընտանիքովդ վառվեք, կներեք, շատ բարկացած եմ»:

Հավելենք, որ երիտասարդն իր` կենդանիների նկատմամբ արած դաժանությունները լուսանկարում և հրապարակում է սոցիալական ցանցերում: 

Հիշեցնենք, որ Սոնա Շահգելդյանն աչքի է ընկնում կենդանիների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքով: Մի առիթով այն հարցին` արդյո՞ք կարիերան կզոհի հանուն անտուն կենդանիների, երգչուհին նշել է. «Եթե պահը գա, գուցե՝ այո: Բայց առանց կարիերայի, էլի զոհել եմ շատ բաներ  հանուն կենդանիների: Ամեն օր պահում, խնամում եմ նրանց, այդ դեպքում խիղճս հանգիստ է: Առհասարակ, շատ եմ կենդանիներ սիրում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել