Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածից հետո։ Ըստ ավանդույթի` այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին ճապոնացիները ծիծաղում են, ինչը, ըստ նրանց, հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: