«12-րդ դասարանի ավար­տական քննություններն ըն­թացիկ դեկտեմբերին հանձնելու նպատակով դի­մումների ընդունման վերջ­նաժամկետն ավարտվել է: Նաև լրացել է այդ տվյալ­ները Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) ներկայացնելու համար սահմանված ժամանակը:
 
Արդեն երկրորդ տարին է, ինչ աշա­կերտներին հնարավորություն է տր­վում, ըստ ցանկության, դպրոցի ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերին, իսկ ուսում­նառության վերջին կիսամյակը նվիրել իրենց նախընտրած առար­կաների ուսումնասիրությանը, որոնք գուցե նրանց համար լինեն բուհի ընդունելության քննական առարկաներ:
 
ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանից տեղեկացանք, որ վաղաժամկետ հայոց լեզու առարկայից քննություն հանձնելու համար դիմել է 1920 սո­վորող, մաթեմատիկայից 2 764, իսկ հայոց պատմությունից 4 004:
 
Ներկայացված թվերը, ըստ նրա, կարող են մի քանի միավորով փո­փոխվել պայմանավորված տեխնի­կական պատճառներով: Ամեն դեպ­քում, այս ցուցանիշները զգալիորեն զիջում են նախորդ տարվա միև­նույն ցուցանիշերին:
 
2016 թ. դեկ­տեմբերին ավարտական քննու­թյուններ հանձնել է հայոց լեզվից 3 813, մաթեմատիկայից՝ 5834, հայոց պատմությունից 8442 սովորող: Խոսելով այսպիսի մեծ տարբե­րության մասին՝ ԳԹԿ տնօրենը նկատեց, որ այս տարի շրջանա­վարտների քանակն էլ գրեթե կրկ­նակի քիչ է լինելու 10 հազարից էլ պակաս: Դա կապված է տարիներ առաջ 1-ին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ: Այսուհանդերձ, վաղաժամկետ քննություն հանձնելու համար դի­մումների վերջնաժամկետ էր սահ­մանված դեկտեմբերի 5-ը, այն դեպքում, երբ նախարարի համապա­տասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 4-ին: Այսինքն՝ հնարա­վո՞ր է քննություն հանձնել ցանկա­ցող աշակերտների փոքր թիվը նաև դիմել չհասցնելով է պայմանա­վորված: «Չունենք այդպիսի արձա­գանքներ, որ չենք հասցրել և այլն: Եթե լինի, ընդամենը մեկ-երկու դեպք կարող է լինել»,- պատասխա­նեց Արա Իսպիրյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել