Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախա­գահ, «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը չի բացառել, որ 2018-ին «Ելքը» վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի:
 
Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ձեր այլընտրանքային թեկնածուն ունե­նաք, և ո՞վ կլինի, Մարուքյանը պատասխանել է. «Կար­ծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննար­կենք: Կարծում եմ նաև, որ չի բացառվում, որ մենք այ­լընտրանքային թեկնածու ունենանք»:
 
Մինչև այժմ տպավորություն էր, որ Հայաստանի քա­ղաքական ուժերը խորհրդարանական և արտախորհրդարանական, ամբողջովին համակերպվել են այն հե­ռանկարի հետ, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին լրանալուց հետո Հայաս­տանի քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսպիսի տպավորություն էր ստեղծվում հատկապես քա­ղաքական գործիչների այն հարցազրույցներից, որտեղ նրանք առանձնահատուկ շեշտում էին, որ անցած խորհր­դարանական ընտրություններով որոշված է, թե որ կու­սակցությունը պետք է կառավարի խորհրդարանական մոդելի անցած Հայաստանի Հանրապետությունը, ուստի հենց այդ կուսակցությունն էլ 2018-ի ապրիլին կառաջադրի և կանցկացնի վարչապետի իր թեկնածուին: Խոսքը, բնականաբար, ՀՀԿ-ի և ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին է: Մինչև երեկ հաջորդ վարչապետի շուրջ բոլոր քննարկումները վերաբերում էին ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարին՝ մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումներին:
 
Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում նաև, որ այս պայքարի մեջ է տեղավորվել նաև Հայ հեղափո­խական դաշնակցությունը, որի առանցքային ներկայա­ցուցիչները մեկ օրվա մեջ սկսեցին կտրուկ պաշտպանել վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը, և հակա­ռակը՝ խոցել Սերժ Սարգսյանին: Թեպետ, ՀՅԴ-ն դեռ հոկ­տեմբերի վերջին Բյուրոյի և ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստի արդյունքներով ընդունված հայտարարությամբ նախազգուշացրել էր կոալիցիոն գործընկերոջը, որ առա­ջիկա քաղաքական գործընթացներում առաջնորդվելու է նախաձեռնողականության և ինքնուրույնության գործելակերպով: Սակայն այս հայտարարությունից հետո տե­սանելի ոչ մի քայլի կուսակցությունը չէր դիմել, մինչև որ «Գելափ»-ը չհայտարարեց Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին: Սա առիթ եղավ, որպեսզի ՀՅԴ-ն գործի մեջ ցույց տա իր վճռականությունն ու ինքնուրույ­նությունը, ինչն արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանին «պաշտպանելով»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել