Հյուսիսային Հնդկաստանում գտնվող հեռավոր գյուղերից մեկը՝ Մոհամեդփուր Ումարին, շփոթեցրել է փորձագետներին, երբ պարզվել է, որ այնտեղ ծնվել են ավելի քան 100 երկվորյակներ: Հետազոտողները համարեցին այդ երևույթը ավելի քան զարմանալի, որովհետև ունենալով ընդամենը 6000 բնակչություն՝ գյուղը վերջին 50 տարվա ընթացքում երկվորյակների շատ բարձր ծնելիություն է ունեցել: Գյուղի բնակիչները հաստատում են, որ նրանց քանակը կհասներ 200-ի, եթե գյուղում կամ հարակից շրջանում հիվանդանոց լիներ:

Գյուղը չունի ոչ ճանապարհներ, ոչ դպրոց և ոչ էլ հիվանդանոց: Բնակչության 80 տոկոսը մուսուլմաններ են, իսկ 20 տոկոսը հինդուիզմի հետևորդներ, բայց երկվորյակների բազմազանություն նկատվում է երկու համայնքներում էլ:

«Մեր ծնողները ասում են, որ նմանատիպ ծնունդները սկսեցին գրանցվել մոտ 90 տարի առաջ, իսկ վերջին 50 տարիներին այդ երևույթը սկսեց աճ ապրել»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը: Այդ ժամանակահատվածում մոտ 90 երկվորյակներ մահացել են բավարար բուժօգնության բացակայությունից:

Անբացատրելի երևույթը հետազոտել են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գիտնականներ, և նրանց մեծամասնության վարկածով դրա պատճառը պետք է փնտրել ավելի շատ գյուղի բնակիչների ապրելակերպի, շրջակա միջավայրի, օգտագործած ջրերի և ուտելիքի մեջ, քան թե գեների: 

 Աղբյուրը՝ galatv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել