Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել