armeniasputnik.am-ը գրում է
Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից կտևեն ընդամենը մի քանի օր։ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։
Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
իշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։
Ի դեպ, հետաքրքրական է օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկի հիմնավորումը։
Կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի այդ բաժնում բերված է տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությունը։
ամբողջական նյութը կարդացեք այստեղ