26-ամյա Ջեյսոն Մելոն, ընկերուհու հեռախոսում սեռական բովանդակությամբ նամակներ գտնելով, վերջինիս ստիպել է մերկ վիճակում քայլել Նյու Յորք քաղաքի փողոցներից մեկով։ 25-ամյա աղջիկը, ում անունը չի հրապարակվում, դատարանում ցուցմունք է տվել՝ նշելով, որ իր նախկին ընկերը փորձել է խեղդել իրեն, իսկ փողոց նետելուց հետո սեփական սմարթֆոնով ձայնագրել է կատարածն ու սպառանացել սպանել վերջինիս։
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, տեսագրելու ընթացքում տղան բազում վիրավորական բառեր է օգտագործել՝ աղջկան անառակ ու աղբ անվանելով։ Լսվել են նաև տարատեսակ սպառնալիքներ։
Աղջկա տված ցուցմունքի համաձայն՝ Մելոն փորձել է նաև արձանիկով հարվածել նրա գլխին այն ժամանակ, երբ իրենց 2 ամսական դուստրը պառկած է եղել մահճակալին՝ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա։
Այս պահի դրությամբ Ջեյսոն Մելոյի հանդեպ մեղադրանք է հարուցվել, իսկ մեղքի հաստատման դեպքում վերջինիս սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ Նման մեծ պատիժը պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդը փորձել է հագուստ վաճառելով գումար վաստակել՝ համացանցում հիթ դարձած տեսանյութից «աֆորիզմներ» ու լուսանկարներ տպելով գլխարկների ու վերնաշապիկների վրա։