Բաց նամակ` տրանսպորտի և կապի նախարարին և Երևան-Արարատ երթուղու «գծի տեր» հայտնի քաղաքական գործչին
Այսօր ՀՀ-ում ի թիվս բազմաթիվ խնդիրների` առաջնային է սպասարկող տրանսպորտի հարցը. սրանով չեն փայլում ոչ մայրաքաղաքը, ոչ մարզերը... Ուղետոմսի արժեքը մատչելի էլ չէ մարզերի պարագայում, բայց երթուղայիններում վիճակը, մեղմ ասած, անմարդկային է: Երկար աղերսներից հետո վերջապես փոքր` 13 տեղանոց գազելներին փոխարինելու եկան 20 տեղանոց կիսաավտոբուս-գազելները, դրանից ժողովրդի վիճակը սակայն չփոխվեց` 1 ժամ կամ 1 ժամ տասը րոպե տևող երթուղին վտանգավոր է ինչպես ամերիկյան հայտնի ֆիլմերի տեսարաններում նկարագրվող վթարի տեսարանները. գերբեռնված գազել-ավտոբուս, թեքված, 20 տեղանոցում 50 հոգի... Հարց է առաջանում. այս երկրում գծի տերը նաև քաղաքացո՞ւ կյանքի տերն է:
Արդեն 20 տարուց ավել, այս փոքր երկրում մի՞թե հնարավոր չէ քաղաքացու համար քաղաքակիրթ երթևեկելու պայմաններ ստեղծել, էլ չեմ խոսում սահմանափակ կարողություններով մարդկանց մասին:
Հ.Գ. Այս երթուղու գծի տերը նաև երթուղու` իր հայրենիքին հարող տարածքում եկեղեցի է բարձրացրել (սա բնական երևույթ է բոլոր օլիգարխների համար` ասել է թե՝ մեղքերն են քավում դույզն-ինչ). գուցե նրա համար, որ ամեն անգամ գազելի պատուհանից տեսնելով` խաչակնքելով հիշենք այդ պահին այդքան արդիական Տերունական աղոթքի տողերը` Եվ մի տանիր զմեզ ի փորձություն...
Հ.Գ. Եկեղեցին էլ իր անվանակից առաքյալի անունով է :) Ընտիր մոտեցում-два в одном :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/600011040009858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել