Իմ կարծիքով և սուբյեկտիվ ընկալմամբ ավելի տպավորիչ և խորհրդավոր կլինի, եթե ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ հիշատակին կազմակերպվող երթերը իրականացվեն առանց վանկարկումների, առանց կարգախոսների, առանց ժպտադեմ խմբակների, առանց թևանցուկ սիրահարված զույգերի... Խոնարհ գլխով, առանց վայրագ ու ագրեսիվ պահվածքի, լուռ, քար լռությամբ ավելի ազդեցիկ ու հաղթական կդիտվի: Իսկ երթի վերջում կարիք չկա կիսահալ մոմերը գցել Անմար Կրակի իջվածքում`դրանով չէ պայմանավորված ուժի և կամքի դրսևորումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել