
Asekose.am-ը գրում է.
Օրերս Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար էր ներկայացրել, որին կից գրել էր հետևյալը.
«Նույն խուճապն ամեն ելույթից առաջ: Բեմ մտնելուց առաջ ամենափոքր ականջօղ դնելու պրոցեսն անգամ մեծ դժվարություն է թվում» :
Հատկանշականն այն է, որ երգչուհին սկզբում «ականջօղ» բառը գրել էր հետևյալ ձևով` «ականջող» , սակայն, հավանաբար, հետևելով մեկնաբանություններին` ուղղել էր սխալը: Ըստ մեկնաբանողներից մեկի` երգչուհին այն աստիճանի խուճապի մեջ է, որ բառերը սխալ է գրում:
Իհարկե, ուրախալի է, որ Լիլիթն իրեն ուղղել է, սակայն նույնքան տխուր է, որ մեծ մասսայականություն վայելող, շատ դեռահասների կուռք և ընդօրինակման առարկա հանդիսացող երգչուհին մայրենի լեզվի ուղղագրությանը լավ չի տիրապետում:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/259083-incpes-e-lilit-hovhannisyane-hayeren-grelis-tarrakan-ouxxagrakan-sxalner-anoum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել