Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Մայրաքաղաքն այն ժամանակ դեռևս Մոսկվան էր: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:
Իսկ Պետերբուրգի տներում Սբ. ծննդյան տոնը տոնածառով դիմավորում էին միայն բազմաթիվ արհեստագործ բողոքականները, ովքեր եկել էին Գերմանիայից և տեղավորվել Վասիլևյան կղզում:
Սակայն պետերբուրգյան ընտանիքներն էլ աստիճանաբար սկսեցին ընդօրինակել եվրոպական այդ ավանդույթը: Իսկ 19-րդ դարի վերջում այդ ավանդույթը կար արդեն շատ գյուղական տներում:
Հեղափոխությունից հետո ավանդույթը ժամանակավորապես կասեցվեց: Իշխանությունները որոշեցին, որ զարդարված տոնածառը կրոնական Սբ. ծննդյան տոնի ատրիբուտ ունի, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել: Դրա համար էլ տոնածառերը մինչև 1935թ. պաշտոնապես արգելվեցին, սակայն հետո ավանդույթը կրկին հաղթեց: Իսկ 1947թ. հունվարի 1-ը դարձավ ոչ աշխատանքային: