Եվրոպայում սուրբծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր սուրբծննդյան տոնի գլխավոր զարդը:
սուրբծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ՝ 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ սուրբծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ:
17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ սուրբծննդյան տոնի առաջին ատրիբուտը: սուրբծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները: