Խայամն ասավ իր սիրուհուն. — Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՛վ իմանա՝ ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
Հե՛յ, ջա՛ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՛վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
Խայամն ասավ՝
Այն փոշին, որ տրորում ես քո ոտքի տակ,
Եղել է մի արևադե՛մ, լու՜ս Արուսյակ,
Զգու՜յշ սրբիր թևքով փոշին քո երեսից,
Ո՞վ գիտե, - նա ո՞ր նազելու դե՛մքն է ճերմակ....
թարգմ. Գևորգ Էմին
Պատահաբար հայտնաբերեցի ռոբայաթի ժողովածու: Մարգարտաշար է կոչվում: Իսկականից որ մարգարտաշար է: Մանրիկ-մանրիկ քառյակներ մեկը մեկից սիրուն: Թարգմանիչներն էլ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Թումանյան:
Ես հիմա նաև գրքերի տպաքանակն եմ միշտ նայում, հետաքրքիր է ու ահավոր համեմատությունը հիմիկվա հետ: Ուրեմն, սա տպագրվել է 1990 թ.-ին, տպաքանակը՝ 25.000, գինը՝ 2 ռուբլի:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/636113.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել