Wnews.am-ը գրում է.
Էկո-մորթի.Որքան է խոսվում այս սեզոն արհեստական մորթյա վերնահագուստի մասին : Վառ գույների, նորաձև լուծումների ու տարաբնույթ նախշերի շնորհիվ այն դարձել է իսկական must have ամենանորաձև աղջիկների համար: Մի շարք հեղինակավոր դիզայներներ այս տարի հրաժարվել են օգտագործել բնական մորթի` բնապահպանական նկատառուներից ելնելով: Հաշվի առնելով, այս հանգամանքը ,կարելի է վստահաբար ասել, որ էկո մորթին ակտուալ կլինի դեռ ոչ մեկ սեզոն: Wnews.am-ն արդեն անդրադարձել է թրենդային մորթյա վերարկուների ն : Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ համադրել այն, որպեսզի ավելորդ շքեղ ու պարտադրող տեսք չունենալ:
Ինչպես կրել.
Դիզայներներն առաջարկում են մի քանի տարբերակ` total look. ընտրում ենք վերարկուի գույնին համապատասխան սվիտեր, տաբատ, պայուսակ ու կոշիկ, այնպես, ինչպես Max Mara-ի վերջին հավաքածուում:
Բազմաշերտություն.
Այստեղ կա մի քանի կարծիք, ոմանք պնդում են, որ բազմաշերտությունը ձմռանը` հատկապես մորթյա վերնահագուստի հետ գիրացնում է, ոմանք էլ պնդում են, որ ճիշտ համադրության դեպքում բազմաշերտությունը չափազանց ոճային ու թարմ տեսք է հաղորդում, բացի այդ, այն շատ հարմարավետ է: Դիզայներները մասշտաբային տեսք ուենալուց խուսափելու համար, խորհուրդ են տալիս ընտրել մորթյա ժիլետներ և կրել դրանք թե’ վերարկուների, թե’ կաշվե բաճկոնների, թե’ հաստ սվիտերների հետ, այնպես, ինչպե անում են աշխարհի ամենանորաձև աղջիկները` Օլիվիա Պալերմոն, Քենդալ Ջենները: Ի դեպ` Max Mara-ն առաջարկում է գունային total look ժիլետների դեպքում ևս :
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ