Ծաղկակաղամբով տապակա. ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը.

Բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ - 1 փոքր գլուխ
  • Լոլիկ - 2 հատ
  • Ձու - 3 հատ
  • Պանիր - 50 գր
  • Կաթ - 6-8 ճ/գ
  • Սամիթ - մի քանի ճյուղ
  • Բուսայուղ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստումը

  • Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
  • Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
  • Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
  • Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
  • Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի, և ձուն եփվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել