Ինչո՞ւ մեզ մոտ ԱԱՀի (ավելացված արժեքի հարկ) տարբերակում չկա։
Երեկ ֆրանսերեն մի նյութ էի թարգմանում այդ թեմայով, հետո նայեցի մեր օրենսդրությունն ու եկա հետևյալ եզրակացության. Ֆրանսիայում հարկային արտոնություններն ուղղված են հասարակության կենսամակարդակի բարելավմանը, մարդկանց կյանքը հեշտացնելուն, մեզ մոտ՝ որոշ գործարարներին աջակցելուն:
Այսպես՝ Ֆրանսիայում արտոնված ցածր ԱԱՀ-ով հարկվում են սննդամթերքը, վառելափայտը, դեղորայքը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված միջոցները, տան վերանորոգման հետ կապված ապրանքներն ու ծառայությունները, գրքերը, թատրոն-կինոյի տոմսերը, կանանց հիգիենայի պարագաները, պահպանակները, տպագիր մամուլը ու էլի մի քանի նման բան:
Մեզ մոտ կամ համընդհանուր հարկվում են կամ էլ ազատված են հարկերից: Օրինակ՝ արտոնություն ունեն գորգագործությունը, ծխախոտի վաճառքը (բայց ոչ ներմուծումն ու արտադրությունը), դիզվառելիքը...
Սոցիալական պետություն ունենալու համար պիտի քաղաքացուդ կենսական անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հարկային արտոնություններ սահմանես, ոչ թե այդ ամենը գնաճով օրեցօր դարձնես ավելի ու ավելի անհասանելի...