Հերթական բացահայտումը հայկական շոու բիզնեսում: Այս անգամ մենք բացահայտում ենք «Ազիզյանները-3» սիթքոմի նոր կերպարին, ով սիթքոմում հանդես է գալիս որպես Մարիի ընկեր:
Սիթքոմի նոր կերպարը Արամ Թորգոմյանն է, ում գեղեցիկ ֆոտոշարքերը հաճախ լուսաբանվել է EXKLUSIVElife.com-ում:
Այսօր մենք կբացահայտեք նորովի Արամ Թորգոմյանին, թե ինչպիսին է «Ազիզյանները-3» սիթքոմի մթնոլորտն իր տեսանկյունից:
«Ես դեռ նոր եմ սիթքոմում, բայց կարող եմ ասել, որ  այստեղ շատ հաճելի մարդիկ են: Ուրախ և դրական մթնոլորտ, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ ստեղծելով գեղեցիկ հումորային նախագիծ»:
Արամից հետաքրքրվեցի՝ արդյոք ինքը և իր կերպարն ունեն նմանություններ առօրյա կյանքում․ «Կերպարիս նմանության մասին կարող եմ ասել, որ չկա ոչ մի նմանություն, շատ տարբեր մարդիկ ենք: Արամի և Ալենի մեջ ոչ մի նմանություն չկա: Ուրախ եմ, որ աշխատում եմ այսպիսի լավ թիմում, հուսով եմ, որ հեռուստադիտողը կսիրի Ալենին որպես նոր կերպարի»,- մեզ հետ զրույցում ասաց Արամը, ումից նաև հետաքրքրվեցի՝ ինչպիսի ավարտ կունենա սիթքոմում Ալենի և Մարիի ընկերությունը. «Չեմ կարող ասել, թե ինչ ավարտ է սպասվում, բայց ինչ էլ որ լինի, շատ գեղեցիկ և սպասված ավարտ կլինի, իհարկե, այս ամենը՝ բարձրակարգ հումորի հետ մեկտեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Թորգոմյանը:

Նյութը՝ Սիրանուշ Շմավոնյանի
Լուսանակարները՝ Արամ Թորգոմյանի անձնական արխիվից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել