«Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը:
Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդետայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել