«Հայկական ժամանակ». Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածու­թյուն կա. վենդե­տան չի բացառվում


09:15 , 7 դեկտեմբեր, 2017
«Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյա­նի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածու­թյունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մե­ղադրվում է 20-ամյա Մե­խակ Հարությունյանը:
 
Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդե­տայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքե­րի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջու­նում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: