Այս նկարը նայելուց հետո դուք կսկսեք ավելի երկար մտածել մարմնի վրայի պզուկները պայթեցնելուց առաջ։ Շինարարության 23-ամյա աշխատողը, ում անունը չի հրապարակվում վերջինիս խնդրանքով, հավագյուտ սնկային վարակ է ստացել այն բանից հետո, երբ աշխատանքի ընթացքում պայթեցրել է շրթունքի շրջանում գտնվող պզուկը։

Ինչպես հաղորդում է հեղինակավոր Daily Mail պարբերականը, երրորդ շուրթի նմանվող այս գոյացությունը տղայի երեսին աճել է մոտ 7 ամիս, ինչից հետո միայն վերջինս դիմել է բժշկի։

Այսպիսի այտուցումն առաջացրել է Բլաստոմիցես քոնիդիա տեսակի սնկի հարուցիչը, որը, հայտնվելով բաց վերքում, սկսել է զարգանալ։ Նման բաների պատճառով է, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս ձեռք տալ ցանկացած տեսակի ցանին՝ հավաստիացնելով, որ դրանք ինքնուրույն ավելի արագ կապաքինվեն, իսկ չապաքինվելու դեպքում էլ պետք է դիմել մասնագետի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել