Տաքսիստը կյանքն էր պատմում.
- Ախպերս, կամանդիրը պրիզիվից մի երկու օր հետո տղուս ձեռը հեռախոսը տեսավ, վեկալեց: Որ գնացինք էրեխուն տենալու, կամանդիրը ինձ կանչեց մի յան, ասեց. «Էս հեռախոսը տար տուն, չի կարելի, բայց մարդկայինով չեմ ուզում մոտս պահեմ, վերցրա գնա»: Ես էլ տղուս տարա մի անկյուն, ասեցի. «Տղա ջան, էս հեռախոսը վեկալ, անջատի, մի տեղ պահի, պատի ծակ գտի, մի տեղ ու մի միացրա, հետո պետք լինի տես մարդ չտենա, ծնգցրա, ես կիմանամ որ նադեժնի մոմենտ ա, հետ կզանգեմ»: Հետո մի երկու ամիս անցավ, կամանդիրը տեսավ հեռվից, որ խոսում ա, ձեռից վեկալեց, պատով տվեց, ջարդեց: Բարեկամս էլ գաղութում ա հիմա (հպարտությամբ- դաբավոգ), իմացավ էս պատմությունը, ասեց. «Որտեղացի՞ ա էդ կամանդիրը», պարզվեց հետի տղերքի համագյուղացի ա, համարը իմացանք, տղեքը զանգեցին, ասեցին. «Էս էրեխու հետ ինչ էղել ա, մոռանում ես, հետը նորմալ հարաբերություն ես ստեղծում, մի հատ էլ հեռախոս որտեղից ուզում ես գտնում ես, տալիս ես մեր էրեխուն»: Ասեց՝ էղավ, տղերք ջան, դե իրա համագյուղացիք են, հո չէր կարա հետները թարսվեր: Համ էլ իրանց սեյֆերը որ բացում ես, հեռախոսները թափվում են գետնին, էնքան են առգրավում էրեխեքից: Մեկ էլ որ պոստեր են տանում, թուրքը 100 մետր կարող ա էնկոմ կանգնած լինի, էրեխեն չի կարողանում գիշերը մթով ծխի: