Դեկտեմբերի 8-ին Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի մեկ այլ ցիկլոնային դաշտ, որի արդյունքում կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։
Արարատյան դաշտում և Երևանում կրկին նկատվում է սառը օդի լճացում, այս երևույթը զգալիորեն թուլացնում է տեղումնաբեր ցիկլոնների ազդեցությունը Արարատյան գոգավորության և նրա նախալեռնային գոտիներում։ Պայմանավորված այս հանգամանքով՝ Երևանում և Արարատյան դաշտում սպասվող տեղումների տեսքի և ինտենսիվության վերաբերյալ ստույգ տեղեկատվություն կհայտնենք վաղը առավոտյան։
Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ելնելով այդ օրերին սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից՝ խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել