Այսօրվա տվյալներով՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի հունվարյան  ֆյուչերսների արժեքներն աճել են  0,19%-ով՝  կազմելով  57,58  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 62,52  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել