Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անձնական օգտագործման գեներալները և լրագրողները նախարարից հրաման են ստացել ամեն գնով փնովել հայկական բանակի զորավարժություններն ու դա անում են ամենավատ ու անգրագետ ձևերով:

Սրանց փորձում են չհիմնավորված ձևով իրենց «հեղինակավոր» կարծիքները հայտնել ու պարտված բանակի գեներալը փորձում է իբր մասնագիտական գնահատական տալ զորավարժություններին: Սրանց արտահայտած մտքերից զգացվում է, որ չափից շատ նեղված են զորավարժություններից:

Այս ամենը, իհարկե, հասկանալի է, քանի որ ադրբեջանական «հզոր» բանակի միֆով տառապող գեներալները դեռ չեն հաշտվել այն մտքի հետ, որ իրենց բանակի երկու ուղղաթիռ, դեռ օդ չբարձրացած, խոցվել են, որ մեկ զինծառայողը կարողացել է մեկ կետից մի քանի տանկ ու ռազմական նշանակության օբյեկտներ խոցել, որ իրենց բանակի հրետանին այնքան թույլ է, որ բազմաթից կրակոցների արդյուքնում չի կարողացել խոցել այն կետը, որտեղից ավերվում էին իրենց բանակի զինծառայողները և տեխնիկաները:

Այս ամենին գումարվել է նաև ադրբեջանական բանակում ծառայող սպաների միջև առաջացած կոնֆլիկտները, իրար վրա կրակելու, ծեծ ու ջարդ կազմակերպելու դեպքերն ու այս ամենի վրա աչք փակելու, ու ժողովրդին շեղելու ամենահարմար տարբերակը հայկական բանակի զորավարժությունների մասին խոսելն է:

Չնայած Ռամիլ Սաֆարովի բանակից այլ բան սպասել պետք էլ չէ: Սրանց արյան մեջ մտած է մարդասպանությունը և հանցագործությունը, որը կատարում են և՛ սահմանում, և՛ սահմանից այն կողմ՝ իրենք իրենց հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել