2008 թվականին Սեմ Ռոուեն անունով ամերիկացի մի երիտասարդ ճանաչվեց «Ամենաշատ կորցնողը» հեռուստահաղորդման հաղթող։ Հաղորդման ընթացքում մրցում էին ավելորդ քաշ ունեցող մարդիկ, և հաղթելու էր նա, ով այդ ընթացքում առավել շատ կիլոգրամներ կկորցներ։

weight-loss-biggest-losers-sam-rouen-firefighter-67

19 տարեկան հասակում, երբ նա սկսեց մասնակցել հաղորդմանը, Սեմը կշռում էր 154 կգ, մինչդեռ հաղորդման ավարտին նա կորցրել էր ընդհանուր առմամբ 71 կգ՝ դառնալով ընդամենը 83 կգ։ Այժմ նա 29 տարեկան է և աշխատում է որպես հրշեջ։

Նրա հրապարակած առաջ և հետո արված լուսանկարներն իսկապես ապշեցուցիչ են։ Դժվար է հավատալ, որ այս լուսանկարներից բոլորում նույն տղան է պատկերված։ Նրա՝ հաջողության հասնելու գաղտնիքը ճիշտ և առողջարար սնունդ օգտագործելու և մարզվելու մեջ է։ Շատ կարևոր են նաև նպատակասլացությունն ու հաստատակամությունը։

Մինչ այսօր էլ նա պարբերաբար մարզվում է, քանի որ, ըստ նրա, պետք է մարզվել ոչ միայն նիհարելու, այլ նաև առողջ մնալու համար։

«Հիմա, այսպես ասած, կախվածություն ունեմ մարզվելուց։ Սիրում եմ մարզվել ու վազել եղբորս հետ»,- ասել է Սեմը։

Այժմ նա կարողացել է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ հրշեջ-փրկարար։

Սեմի անձնական կյանքում ևս դրական փոփոխություններ են եղել։ Նա վերջերս նշանվել է իր ընկերուհու՝ Դանիելայի հետ։

weight-loss-biggest-losers-sam-rouen-firefighter-68

weight-loss-biggest-losers-sam-rouen-firefighter-69

Սեմի օրինակը կարող է շատ ոգեշնչող լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են փոփոխություններ անել իրենց կյանքում, սակայն կարծում են, որ չեն կարող։

«Հնարավոր է, որ շատ ցածր կետում լինեք, բայց հիշեք, որ մի փոքր քրտնաջան աշխատելու և համառության պարագայում կկարողանաք ամեն ինչ 180 աստիճանով շրջել և վերջապես իրականացնել ձեր երազանքները»,- նշել է Սեմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել