Wnews.am-ը գրում է.
Spice Girls հայտնի խմբի անդամ Մել Բին հանդիպում է ազգությամբ հայ Գարի Մադաթյանի հետ։
Գարին հայտնի վարսահարդար է։ Արդեն տեւական ժամանակ է՝ Գարին հանդես է գալիս որպես Մել Բիի վարսահարդար։ Երկար ժամանակ նա հերքում էր իրենց միության մասին լուրերը։
Չնայած դրան՝ օգոստոսին զույգին երեկույթներից մեկում տեսել էին համբուրվելիս։
Գարին Լոս Անջելեսում կանանց պաշտպանության բարեգործական կազմակերպության ակտիվ անդամներից է։ 2011-ին Բեւերլի Հիլզում իր բիզնեսի հիմնադրումից հետո նա օգնում է միայնակ մայրերին։
Նշենք, որ երգչուհի Մել Բին ծանր խոշտանգումների է ենթարկվել իր նախկին ամուսին Ստեֆեն Բելաֆոնդի կողմից, ում հետ ամուսնացած է եղել տասը տարի։
«Մենք իրար շատ խորն ենք սիրում»,- հայտարարել է Գարին՝ ավելացնելով,-«Նա դեռ ունի անհավատալի կարիերա եւ շատ բանի է հասել, ես հիանում եմ, թե որքան դրական եւ ուժեղ է նա, թե ինչով է առաջնորդվում, նա սուպեր կին է»:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ