Wnews.am-ը գրում է.
Հիմա դժվար է հավատալ, որ ժամանակին Քեյթ Միդլթոնին ևս Բուքհինգեմյան պալատն ընդունել է բավականին սառը: Չնայած դրան, Քեյթը կարողացավ համապատասխանել լոնդոնյան կոնսերվատիվ ավանդույթներին՝ դառնալով իդեալական լեդի: Կկարողանա արդյոք ամերիկուհի Մեգան Մարքլը կրկնել Քեյթի փայլուն արդյունքը: Քեյթին և Մեգանին համեմատում են ողջ աշխարհի ԶԼՄ-ները ու դեռևս անգլուհի Միդլթոնը հաղթում է: Wnews.am-ը որոշեց պարզել, թե ում են ընրտրում ժամանակակից արքայազները և ինչու է Քեյթը հաղթում:
Ծագումն ու կրթությունը
Բրիտանական արքայազների ընտրյալները արիստոկրատ ընտանիքից չեն, բայց Քեյթը փայլուն կրթություն է ստացել շնորհիվ հեղինակավոր ազգականների: Երկուսն էլ միջին դասի ընտանիքից են. Քեյթը մեծացել է անգլիացի բորտուղեկցորդուհու և ավիադիսպետչերի ընտանիքում, իսկ Մեգանը՝ իռլանդացի օպերատորի և աֆրոամերիկուհի սոցիալական աշխատողի: Ի դեպ՝ վերջինիս աֆրոամերիկյան արմատներ ունենալու փաստը հատկապես շատ է քննարկվում մամուլում:
Քեյթն ու Մեգանը՝ իրենց մայրիկների հետ
Արտաքին
Այ այստեղ է, որ Մեգանը պարտվում է Քեյթին: Թեպետ նա մեկ տարով մեծ է Միդլթոնից և, պետք է նշել, որ իր 36 տարեկանի համար չափազանց երիտասարդ է երևում, բայց նրա ցածր հասակը, մուգ մաշկը բոլորովին դուր չեն գալիս անգլիացիներին։ Քեյթ Միդլթոնը իսկական անգլուհի է ՝ բարձրահասակ, կապուտաչյա, բաց մաշկով և հաստ, գեղեցիկ մազերով, մինչդեռ Քեյթը մուգ մաշկ ունի, մուգ աչքեր և ցածրահասակ է, իսկ ամենակարևոր տարբերությունը, որ անգլիական մամուլը հաճախ է շեշտում՝ բնականությունն է: Քեյթ Միդլթոնը երբեք չի դիմել արտաքինի հետ կապված միջամտության, նա հանդես է գալիս հանուն բնականության, ինչպես վայել է իսկական արքայադստերը: Արքայական ընտանիքում գեղեցկության միջամտությունները, պլաստիկ վիրահատությունը համարվում է արքայական էությունը նսեմացնող երևույթ և կտրականապես մերժվում է: Մեգան Մարքլը, ինչպես շատ ամերիկուհիներ, հաճախ է դիմում գեղեցկության ներարկումների, տարբեր ֆիլերների օգնությանը, իսկ Քեյթը նման միջամտություններին կատեգորիկ դեմ է և արիստոկրատ անգլիացիները նրա հետ համաձայն են:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ